2014թ․ G8-ը կհյուընկավի «Սկոլկովո»-ում

2014թ․Մեծ ութնյակի (G8) գագաթաժողովը հյուրընկալելու է Ռուսաստանը։ Այն, ամենայն հավանակնությամբ, տեղի կունենա մերձմոսկովյան «Սկոլկովո» նորարարական կենտրոնում։ Երեկ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Մենք պետք է ներկայացնենք մեր ունեցածի լավագույն օրինակները։ Հուսով եմ «Սկոլկովո»-ն դրանցից մեկը կլինի։ Կարծում եմ դա վատ միտք չէ», – ասել է Մեդվեդևը երկրի փոխվարչապետ Վլադիսլավ Սուրկովի հետ հանդիպման ընթացքում։

Վերջինս, իր հերթին, նշել է, որ ժամկետները բավական սեղմ են, և որոշակի լրացուցիչ ծախսեր կպահանջվեն։ Ըստ նրա՝ մյուս կողմից՝ այդ խնդիրների հաղաթահարման պայմաններում G8-ի գագաթաժողովը հնարավոր կլինի անցկացնել «Սկոլկովո»-ում։

Նշենք, որ «Սկոլկովո»-ի հիմադրման օրվանից ղեկավարել է  ռուսաստաբնակ հայազգի հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը։ Սակայն անցած տարի սեպտեմբերին կառավարման դպրոցի նախագահի աթոռը նա զիջեց Անդրեյ Ռապոպորտին՝ շարունակելով մնալ  դպրոցի համակարգող խորհրդում և գլխավորելով միջազգային համագործակցության և ռազմավարական գործընկերության հարցերի կոմիտեն։