Մեծացնել Շենգենի վերահսկումը․ Գերմանիայի ներքին գործերի նախարար

Գերմանիայի ներքին գործերի նախարար Հանս-Պետեր Ֆրիդրիխը կողմ է Շենգենյան գոտու ներքին սահմաններին պարտադիր վերահսկողության սահմանմանը։ Այսպիսի տեսակետ նա հայտնել է գերմանական Rheinische Post պարբերականին տված հարցազրույցում։ Այսպիսով Գերմանիան Շենգենյան համաձայնագրի երրորդ երկիրն է (Ֆրանսիայից և Իտալիայից հետո), որը պաշտոնապես իր դժգոհությունն է արտահայոտւոմ Եվրոպայի ներսում գործող բաց սահմանների համակարգի վերաբերյալ։

Գերմանացի պաշտոնյայի կարծիքով՝ չնայած եվրոպական սահմանների թափանցիկությանը՝ Շենգենյան գոտու անդամ յուրաքանչյուր երկրի ներքին անվտանգության ապահովումը առաջնահերթ խնդիր է։

Ըստ Ֆրիդրիխի՝ Գերմանիան անհանգստացած է նաև  չվերահսկվող անօրինական միգրացիայի մեծ հոսքով՝ հատակապես Հյուսիային Աֆրիկայի  երիկրներից, որը, նրա խոսքով, ուղղակի սպառնալիք է Հին աշխարհի կայունությանն ու անվտանգությանը։

Կարևորելով միասնական Եվրոպայի համար բաց սահմանների առկայությունը, ֆրիդրիխը անվտանգությունն առավել առաջնահերթ է համարել։ Նախարարի խոսքով՝ ներկայում գործող կարգը, երբ խոշոր սպորատային կամ այլ միջոցառումների ընթացքում Շենգենյան գոտու ներսում սահմանային վերահսկողություն է սահմանվում, բավարաար չէ։ Ըստ նրա՝ երկրների ղեկավարները սահմանային ժամանակավոր վերահսկողության սահմանման հնարավորություն պետք է ունենան, եթե հարևան երկիր չի կարողանում վերահսկել միգրանտների բավական մեծ ներհոսքը։ Ֆրիդրիխը նշել է, որ Ֆրանսիայի իր պաշտոնակից Կլոդ Գեանը ևս այս տեսակետի կողմնակից է։

Ֆրիդրիխը դեռ մեկ ամիս առաջ ֆրանսիական  Le Figaro-ում տպագրած իր հոդվածում ևս աջակցություն էր հայտնել Ֆրանսիայի նախագահ Նիկոլ Սարկոզիի՝ Շենգենյան գոտում վերհսկողությունը մեծացնելու առաջարկին։ Հոդվածում նա Շենգենի գլխավոր խնդիրներից առանձնացրել էր թուրք-հունական սահմանային դժվարությունները, ինչպես նաև հյուսիսաֆրիկյան տարածաշաշրջանից միգանտների ներհոսքը դեպի Իտալիա և Ֆրանսիա։ Հենց սրանով էր պայամանավորված Ֆրանսիայի, Գերմանիայի և Ավստրիայի սահամանային վերահսկողությունն ուժեղացնելու առաջարկը։

Ավելին՝ անցած տարի ապրիլին Ֆրանսիան միակողմանիորեն վերահսկողություն սահմանեց Իտալիայի հետ սահմանին՝ կանխելու Թունիսից և Լիբիայից միգրանտների մեծ ներհոսքը։

Ներկայում Եվրամիության 27 երկրից Շենգենյան գոտում են 22-ը։