ԱՄՆ-ը մեղմացրեց Մյանմարի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ-ի իշխանությունները Մյանմարի (նախկին Բիրմա) նկատմամբ սահմանված պատժամիջոցները մեղմացնելու մասին որոշում են կայացրել, որը առավելապես պայմանավորված է ապրիլի 1-ին այս երկում խորհդարանական ընտրություններին ընդդիմության մասնակցությամբ։ Երեկ այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլար Քլինթոնը: Reuters-ի հաղորդմամբ՝ ամերիկյան ընկերություններին թույլ կտրվի ներդրումներ կատարել Մյանմարի տնտեսությունում։ Բացի այդ՝ Մյանմարը ԱՄՆ-ի տարածքում ֆինանսական ծառայություններից օգտվելու հնարավորություն կստանա։ Ակնկալվում է, որ հիմնական ներդրումները կիրականացվեն գյուղատնտեսության, զբոսաշրջության, հեղահաղորդակցությունների և բանկային ոլորտում։

Քլինթոնը հայտարարել է նաև, որ ԱՄՆ-ը մտադիր է աստիճանաբար վերականգնել Մյանմարի հետ իր դիվանագիտական հարաբերությունները։ 20 տարվա մեջ առաջին անգամ Վաշինգտոնը դեսպան կնշանակի Մյանմարում՝ միաժամանակ թույլատրելով մյանմարցի մի շարք պաշտոնյաների մուտքը ԱՄՆ։

AFP գործակալության հաղորդմամբ՝ Եվրամիությունը ևս դիտարկում է Մյանմարի նկտմամբ պատժամիջոցների մեղմացման հավանականությունը։

ԱՄՆ-ը դեռ այս տարվա փետրվարին չեղյալ էր հայտարարել Մյանմարի նկատմամբ սահամանված մի շարք պատժամիջոցները։ Մասնավորապես՝ այս երկրին թուլ էր տրվել գործակցել միջազգային մի շարք՝ մասնավորապես՝ Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի և այլ կազմակերպությունների հետ։

Նշենք, որ մինչ ապրիլի 1-ի լրացուցիչ խորհդարանական ընտրությունները Մյանմարում իշխանության էր ռազմական խունտան։ 1990թ․ ի վեր առաջին անգամ ընտրություններին մասնակցեց նաև ընդդիմադիր «Հանուն ժողովրդավարության ազագային լիգա» կուսակցությունը, որը խոհրդարանի 664 մանդատից ստացավ 43-ը։ Խորհդարանի անդամ է դարձել նաև Նոբելյան հաղաղության մրցանակի դափնեկիր Աուն Սան Սու Չժին, որը 20 տարի տնային կալանքի պայմաններում է եղել։

Խորհդարանական լիակատար ընտրությունները Մյանմարում տեղի կունենան 2015թ.։

Մեկնաբանել