Christie’s-ը վաճառել է Հյուգոյի անձնական իրերը

Հանրահայտ ֆրանսիացի գրող Վիյտոր Հյուգոյի անձնական իրերի հավաքածուն վաճառվել է ավելի քան 3,2 մլն: Այս մասին տեղեկացնում է Christie’s աճուրդի տան պաշտոնական կայքը:

BBC News-ի տեղեկացմամբ` այս գինը երեք անգամ գերազանցում է այն գումարը, որն ակնկալում էին ստանալ աճուրդի կազմակերպիչները:

Վաճառքի էր հանվել ֆրանսիացի գրողի ընտանիքին պատկանող 500 նմուշից բաղկացած մի հավաքածու, այդ թվում` գրքեր, նկարներ, լուսանկարներ և կահույքի մասեր: Ամենաարժեքավոր նմուշը Հյուգոյի վրձնին պատկանող «Բելգիական հուշանվեր» (Souvenir de Belgique) ակվարելն է, որի արժեքը € 409 մլն է: Ըստ տեղեկատվության` հավաքածուի մի մասը ձեռք է բերել Վիկտոր Հյուգոյի փարիզյան թանգարանը: