Հռոմի պապը աման է լվանում և ֆանտաստիկա է դիտում

Պարզվում է, որ Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը աման է լվանում, իսկ հանգստի ժամերին նամակներ է գրում: Երեքշաբթի օրերը` պաշտոնական ընդունելությունների նախօրեին, ուխտագնացներին ողջունելու նպատակով վարժեցնում է օտար լեզուների իր արտասանությունը, իսկ երեկոյան Վատիկանի մասին պատմող ֆիլմեր է նայում: Բենեդիկտոս անունն էլ հենց ինքն է ընտրել`դրա իմաստի և հնչեղության համար: Դպրոցում Բենեդիկտոսը լավ էր սովորում, հատկապես փայլում էր գիտական առարկաներից: Նրա սիրած խաղալիքը փափուկ արջն էր, իսկ սիրած կերակուրը` իր մոր պատրասատած «Kaiserschmarren» -ը:

Հենց այսպես է նկարագրել իր եղբորը` Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդին, նրա եղբայր Գեորգը «Իմ պապ եղբայրը» գրքում, որը լույս կտեսնի մոտ ապագայում: Այս գիրքը Բենեդիկտոսի կյանքից վերցված պատմությունների մի շտեմարան է, որը պատմում է Հռոմի պապի մանկության և երիտասարդության մասին:

88-ամյա Գեորգ Ռատցինգերը մեկուսի կյանք է վարում Ռեգենսբուրգում, սակայն հաճախ է լինում Հռոմում և ապրիլի 16-ին, անշուշտ, կմասնակցի իր եղբոր 85-ամյակին նվիրված տոնակատարությանը:

«Նա նույնն է, ինչ և առաջ. հավատարիմ է ինքն իրեն և դիմակ չի կրում: Ինչպես և նախկինում` քաղաքավարի է և համեստ», – ասում է Գեորգը եղբոր մասին:

Մեկնաբանել