Գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում․ անգամ ՆԱՏՕ-ում

Թուրքիա, Իսրայել, Կիպրոս, Հունաստան, ո՞վ ում բարեկամն է…

Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի տևական մերձեցումը, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում, կայուն հիմքեր ունի։ Բացի ընդհանուր շահերից՝ կապված միջերկրածովյան՝ նավթի և գազի ռազմավարական պաշարներով հատվածի շահագործման հետ, նրանք նաև ընդհանուր թշնամի ունեն, ռուսական «Կոմերսանտ» պարբարականում գրում է ՌԴ Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին։

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Թուրքիան սուննիական գերտերություն վերածելու ուղեգծի իրագործման համար անհրաժեշտ էր հրաժարվել աշխարհիկ քեմալականության սկզբունքներից և հասնել բանակի թուլացմանը, որը դրանց երշխավորն էր։ Թուրքական գեներալիտետը իսլամիստների թշնամին և Իսրայելի դաշնակիցն էր։ Իսրայելի հետ հարաբերությունների սառեցումը հանգեցնում էր բանակի դիրքերի թուլացմանը, ինչին, իր հերթին, նպաստում էին բարձրաստիճան զինվորականների նկատմամբ դատավարությունները, ինչպես նաև Սահմանդրության վերանայումը, որից հանվեցին այն հոդվածները, որոնք գեներալներին թույլ էին տալիս ցրել կառավարությունը Աթաթուրքի պատվիրաններից հեռանալու դեպքում։

Անկարայի՝ հօգուտ Արաբական թերակղզու միապետությունների և մի շարք խմբավորումների Իսրայելի հետ ռազմավարական դաշնակցության խզման «կողմնակի զոհերից» մեկը Թուրքիայի պաշտպանունակությունն  է։ Ըստ Թուրքիայի, սակայն, «խաղը ծախսին արժեր»։ Հատկանշական է, թուրք-իսրայելական առևտրի ծավալը, ընդհանուր առմամբ, աճել է։ Անատոլական առևտրա-արդյուանբերական լոբբին քաղաքական ուղեգծի փոփոխման հետևանքով չի տուժել, իսլամական համերաշխության խաղաքարտը խաղարկվել է հարյուր տոկոսով, իսկ Թրդողանի վարկանիշը արաբական աշխարհում բարձրացել է։ Գայլերը կուշտ են, ոչխարները՝ ողջ-առողջ, իսկ նոր օսմանյան Բարձր Դուռը Իսրայելի հետ դաշնակցության բեռից ազատվեց՝ առանց տնտեսական կորսուտների։

Աստված գիտի՝ ինչ կարող էր լինել, եթե Իսրայելի և Կիպրոսի ափերին ածխաջրածինների պաշարները հայտնաբերվեին Անկարայի և Երուսաղեմի միջև հարաբերությունների վատթարացումցի ոչ թե առաջ, այլ հետո։ Սակայն պատմությունը ստորադասական եղանակ չի ճանաչում։ Որպես այս ամենի հետևանք՝ Իսրայելի ռազամօդային ուժերի զորավարժությունները՝ Իրանի հետ հավանական պատերազմին պատրաստվելու նպատակով, տեղի են ունենում Բալկաններում՝ հունական հողերի «գլխավերևում», այլ ոչ Թուրքիայի տարածքում։ Հունաստանը և Կիպրոսը ձեռք բերեցին դաշնակից, որի մասին վերջերս անգամ երազել չէին կարող։

Հանվել է իսրայելական ռազմարդյուանբերական համալիրի և Հունաստանի միջև համագործակցության արգելքը՝ փոխարենը ԱՄՆ-ի չեզոքության պայմաններում Թուրքիա իսրայելական ժամանակակից տեխնոլոգիաների մատակարարմանարգելք  է սահամնվել։ Դեռ 1990-ականներից Վաշինգտոնը արգելափակում էր Իսրայելի՝ Ռուսատանի և Չինաստանի հետ ռազմա-տեխնիկական համագործակցության հաստատման փորձերը։ Սակայն ինչպես Թուրքիան, այնպես էլ Հունաստանը Հյուսիսատլանտյան դաշինքի անդամներ են, և անգամ ռազմաքաղաքական այս դաշինքում գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում։ Ուշագրավ է, որ ուղղափառ և եվրոպական Հունաստանն ու Կիպրոսը Թուրքիայի հետ հնարավոր հակամարտության դեպքում կարող են հույս դնել ոչ միայն Իսրայելի, այլև Ռուսաստանի և Եվրամիության վրա։