Այլևս ոչ մի Դևիդ Բեքհեմ

H&M բրենդի ներքնազգեստը գովազդող Դևիդ Բեքհեմի նկարներն արժանացել են զայրացած ամերիկացիների քննադատությանը. այս նկարները որակվել են «անբարոյական» և երեխաների վրա բացասական ազդեցություն ունեցող:

Գովազդի վերահսկողությամբ զբաղվող խորհուրդն անընդունելի է համարում տղամարդու` դաջվածքներով պատված մերկ մարմնի պատկերների զանգվածային տարածումը:

Հնարավոր է` խիստ գրաքննիչները նույնիսկ չահազանգեին, եթե շարունակաբար չստանային քաղաքացիների բողոքները. նրանց պարզապես վրդովեցրել է Դևիդի մասնակցությամբ այս ֆոտոշարքը:

Դե ինչ, երեխաները զգուշացրել էին իրենց հորը. հարցազրույցներից մեկի ժամանակ Բեքհեմը պատմել է, որ իր որդիներին այնքան էլ դուր չի գալիս այս գաղափարը:

Մեկնաբանել