«Իմ ընտրվելու անօրինականությունն ապացուցված չէ»․ Ալլա Ջիոևա

Այս կիրակի Հարավային Օսիայում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Երկրի ղեկավարի աթոռի համար պայքարում են Պետական անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար Լեոնիդ Տիբիլովը և մարդու իրավունքների պաշտպան Դավիդ Սանաքոևը։ Մի շարք փորձագետներ համոզված են, որ ընտրությունների արդունքները զգալիորեն պայմանավորված են նրանով՝ ում օգտին կքվեարկեն ընդդիմության առաջնորդ Ալլա Ջիոևայի կողմնակիցները։ Ջիոևան երկամսյա լռությունից հետո ռուսական «Կոմերսանտին» տված հացզրույցում նշել է, թե ընտրությունների ընթացքում իր աջակցությունն ստանալու նպատակով իրեն դիմել են բոլոր թեկնածուները՝ բացի Սանաքոևից։ Ջիոևան նշել է նաև, որ որևէ մեկը դեռևս չի ապացուցել իր ընտրվելու անօրինականությունը։

Թեև թեկնածուներն ապագա կառավարությունում Ջիոևային պաշտոններ են առաջարկել, սակայն ինքը մեևժել է և կմերժի ապագայում ևս՝ միաժամանակ պատաստ լինելով աշխատել հանուն Հարավային Օսիայի բարօրության։

Ի պատասխան հարցին՝ արդյոք ներկայիս թեկնածուներից որևէ մեկին կարելի է իսկապես ընդդիմադիր համարել, Ջիոևան պատասխանել է, որ թեկնածուների ընտրությունն այնպես է կատարվել, որ նրանք համապատասխանեն Կրեմլի պահանջներին, և առաջին փուլի բոլոր չորս թեկնածուները Մոսկվայի համար ավելի նախըտրելի են, քան ինքը։

Նրա կարծիքով՝ ով էլ ընտրվելու լինի, առաջին հերթին պետք է ժողովրդին դուրս բերի հոռետեսությունից։ Այս տեսանկյունից, ըստ Ջիոևայիվ Սանաքոևին խանագարում է նրա տարիքը, իսկ Տիբիլովը պետք է գիտակցի, որ պատմության մեջ մնալու համար անհրաժեշ տէ ճիշտ ընտրություն կատարել։

Ջիոևան հավելել է նաև, որ անցած տարի Հարավային Օսիայում տեղի ունեցածի համար հավասարապես պատասխանաոտւ են ինչպես Էդուարդ Կոկոյտին, այնպես էլ նրսն փոխարինած Վադիմ Բրովցևը։ Ի պատասխան հարցին՝ արդյոք երկրոևդ փուլից հետո կկրկնվեն դեկտեմբերյան իրադարձությունները, Ջիոևան պատասխանել է, որ իշխանության ղեկին գտնվողները դժվարությամբ են հրաժարվում դրանից, հետևապես պատրաստ են ամեն ինչի։

Մեկնաբանել