Սարկոզին կսառեցնի Եվրամիության ֆրանսիական փողերը

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ երկրորդ անգամ նախագահ ընտրվելու դեպքում կձգտի հասնել Ֆրանսիայի՝ Եվրամիության բյուջեին հատկացումների դադարեցմանը, հաղորդում է AFP գործակալությունը։ Ըստ Սարկոզիի՝ այս միջոցառումների շնորհիվ հնարավոր կլինի տարեկան 600 մլն եվրո խնայել։

Բացի այդ՝ Սարկոզին խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում մի շարք օրենքների ընդունում նախաձեռնել, որոնք Ֆրանսիայի Սահմանադրությանը կապահովեն այսպես կոչված «ոսկե կանոնով», ըստ որի՝ երկրի բյուջեն կընդունվի երեք տարի շուտ և հետագայում չի կարող փոխվել։

Bloomberg-ի հաղորդմամբ՝ ավելի վաղ Սարկոզին հայտարարել էր, որ 2016թ. Ֆրանսիայի բյուջեի դեֆիցիտը կարող է զրո լինել, եթե ծախսերը կրճատվեն 75 մլրդ եվրոյով, իսկ հարկային ծանրաբեռնվածությունը կավելանա 40 մլրդ եվրոյով։

Նշենք, որ Ֆրանսիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան ապրիլի 22-ին։

Մեկնաբանել