Ապրելով գերկապակցված աշխարհում

Ըստ զեկույցի՝ ՏՀՏ ոլորտի լծակները լավագույնս օգտագործում են Սինգապուրը և Ֆինլանդիան: Դանիան և Շվեյցարիան եզրափակում են լավագույն հնգյակը:

Հայաստանի հարևաններ Ադրբեջանը 61-րդ տեղում է, Վրաստանը՝ 88-րդ, իսկ Թուրքիան՝ 52-րդ: Հատկանշական է, որ զեկույցի մեջ որպես ՏՀՏ ոլորտի զարգացման լավագույն մոդել ընտրվել են Ադրբեջանը և Մավրիտանիան:

ՏՀՏ ոլորտին նվիրված ամենամյա զեկույցների շարքը Համաշխարհային տնտեսական ֆորումի և INSEAD բիզնես դպրոցի վաղեմի համագործակցության արդյունք է, որի նպատակն է բացահայտել, չափել և համեմատել ազգային հարստությունը խթանող լծակները ՏՀՏ օգտագործման տեսանկյունից: Զեկույցը հիմնվում է Ցանցային պատրաստվածության ցուցանիշի վրա (NRI), որը ցույց է տալիս, թե աշխարհի տնտեսությունները որքան արդյունավետ են օգտագործում ՏՀՏ լծակները մրցունակություն խթանման համար: Այն հաշվարկվում է՝ օգտագործելով հանրամատչելի տվյալների և կազմակերպությունների ղեկավարների կարծիքների հարցման համադրությունը: Վերջինս իրականցվում է 15հազ. ղեկավարների շրջանակում:

Ցանցային պատրաստվածության ինդեքսը ներառում է այնդիսի ենթացուցանիշներ, ինչպիսիք են շրջակա միջավայրի ազդեցության (environmental subindex), պատրաստվածության (readiness), օգտագործման (usage), ազդեցության (impact) ենթացուցանիշները: Ընդ որում միայն ՏՀՏ-ի օգտագործման ենթացուցանիշով է Հայաստանը 2010թ. համեմատ ունեցել զգալի առաջընթաց՝ 22 սանդղակով բարելավելով իր դիրքերը և 142 երկրների շարքում զբաղեցնելով 89-րդ հորիզոնականը:

Զեկույցի տվյալներով՝ ՏՀՏ-ի զարգացվածությունը Մերձսահարյան Աֆրիկայում դեռ ցածր է, ընդ որում տարածաշրջանի երկրների մեծ մասում դա պայմանավորված է ՏՀՏ ենթակառուցվածքների թերզարգացվածությամբ, ինչպես նաև ՏՀՏ օգտագործման սահմանափակ ունակություններով, ինչը հնարավորություն չի տալիս արդյունավետորեն օգտագործել առկա տեխնոլոգիաները: Նույնիսկ տարածաշրջանի այն երկրներում, որտեղ ՏՀՏ ենթակառուցվածքներն արդեն բարելավվել են, ՏՀՏ-ի ազդեցությունը մրցունակության բարձրացման և բարեկեցության վրա նշանակալի չէ, ինչի արդյունքում խորանում է թվային տեխնոլոգիաների զարգացվածության անհավասարությունը:

Մեկնաբանել