Ապրիլի 20–ին «Մոսկվա» կինոթատրոնում պրեմիերա է

Ջոն Մեդենի նոր ֆիլմը մի խումբ բրիտանացի թոշակառուների մասին է, որոնք որոշում են կյանքի վերջին տարիներն անցկացնել էկզոտիկ Հնդկաստանում: Նրանց հրապուրում է վերակառուցված «Մերիգոլդ» հյուրանոցի մասին գովազդը, որը հանգիստ ու շքեղ կյանք է խոստանում տարեցներին: Սակայն պարզվում է, որ խոստումները չեն համապատասխանում իրականությանը: Եվ չնայած հյուրանոցը վաղուց կորցրել է երբեմնի շքեղությունը, թոշակառուներն այստեղ նոր կյանք են սկսում: Նրանք հասկանում են, որ կյանքը լի է հույսով, իսկ տարիքն այնքան էլ կարևոր չէ:

Ֆիլմը նկարահանվել է Դեբորա Մոգաչի «Այդ խենթությունները» վեպի հիման վրա: Գլխավոր դերերում բրիտանական կինոյի մի ամբողջ աստղափունջ է՝ Ջուդի Դենչ, Բիլ Նայի, Մեգի Սմիթ, Թոմ Ուիլքինսոն և Պենելոպե Ուիլթոն, որոնց միացել է «Միլիոնատերը գետնախորշերից»  ֆիլմի աստղ Դեվ Պատելը: