Իսլամական «մաքուր» ինտերնետ Իրանից

Իրանը մտադիր է մինչ այս տարվա վերջ ավարտին հասցնել «իսլամական ինտերնետի» ստեղծումը։ Այս մասին հայտարարել է Իրանի կապի և տեխնոլոգիաների նախարար Ռեզա Թաջիպուրը, հաղորդում է MIGnews.com կայքը։

Իրանական իշխանությունները, համացանցը համարելով «սադրիչ» գաղափարների տարածման գործիք, նախաձեռնել են սեփական ինտենետի գործարկումը, որը, ըստ իրանական զանգվածային լրատվամիջոցների, կլինի «մաքուր» ինտերնետ։

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, իր հերթին, հայտարարել էր, որ Իրանի իշխանությունները «էլոկտրոնային վարագույրով» կանխում են երկիր տեղեկատվության և նոր գաղափարների ներհոսքը։ Ավելին՝ Օբաման նշել էր, թե ԱՄՆ-ի իշխանությունները ջանքեր են գործադրելու իրանցիների՝ ինտներնետից օգտվելու խոչրնդոտների վերացման և ամերիկյան ընկեռրությունների՝ իրանական օնլայն շուկա մուտք գործելու ուղղությամբ։

Մեկնաբանել