ԱՄՆ-ում քաղաքներ են վաճառվում

ԱՄՆի Վայոմինգ նահանգի Բուֆորդ քաղաքը վաճառվել է $900 հազարով: Երկու անանուն գնորդ Վիետնամից դարձել են ավտոլցակայանի, խանութի, դպրոցի շենքի, ավտոտնակի, երեք սենյականոց բնակարանի և հողատարածքի սեփականատերը:

Բուֆորդը ԱՄՆ-ի ամենափոքր քաղաքն է, քանի որ այնտեղ ընդամենը մեկ մարդ է ապրում: Ավելի քան 30 տարի առաջ Բուֆորդում բնակություն հաստատած Դոն Սեմոնսը որոշել է փոխել իր բնակության վայրը, իսկ Բուֆորդը վաճառքի է հանել: Քաղաքի նախնական գինը սահմանվել է $100 հազար:

Բուֆորդ քաղաքը տեղակայված է Վայոմինգի հարավ-արևելքում` Շայեն և Լարամի քաղաքների միջև: Քաղաքը կառուցվել է 1860-ական թվականներին` միջմայրցամաքային երկաթգծի շինարարության ժամանակ: Երբեմնի երկու հազարանոց բնակչությունը ժամանակի ընթացքում կրճատվել է, քանի որ երկաթուղայիններն աստիճանաբար սկսեցին լքել այս քաղաքը:

Մինչդեռ` Բուֆորդը ԱՄՆ-ի միակ վայրը չէ, որտեղ մեկ մարդ է ապրում: Այսպես` Նեբրասկայում կա Մոնոուայ կոչվող մի գյուղ, որի միակ բնակիչը Էլսի Էյլերն է, ով 2004թ. իր ամուսնու մահից հետո միայնակ է մնացել:

Մեկնաբանել