Մոսկովյան պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ

Ապրիլի 5-7-ը Երևանում անցկացվող Մոսկվայի օրերի շրջանակում Երևանում գտնվող մոսկովյան պատվիրակության անդամները, Մոսկվայի կառավարության նախարար Սերգեյ Չերյոմինի գլխավորությամբ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում թարմ ծաղիկներ և ծաղկեպսակ են դրել Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Այս մասին տեղեկացնում են Երևանի Քաղաքապետարանի մամլո ծառայությունից:

Երևան կատարած այցի շրջանակներում պատվիրակության անդամներն այսօր կմասնակցեն նաև մի շարք միջոցառումների: