Ապրիլի 6-ին Հայաստանում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքներն անցանելի են

Ապրիլի 6-ին, ժամը 12.00ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքներն անցանելի են: Որոշ ճանապարահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց, տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Ժամը 12.00-ի դրությամբ Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից հայտնեցլ են, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա) – Կոբի հատվածում երթևեկությունը արգելված է կցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար, իսկ կիսակցորդների համար երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: Ջերմաստիճանի բարձրացման հետ կապված նշված ճանապարհահատվածում առկա է ձնահյուսի վտանգ:

Մեկնաբանել