Այսուհետ YouTube-ում հնարավոր է դիտել 3D տեսանյութեր

Աշխարհի խոշոր տեսապորտալ YouTube-ը գործարկել է տեսանյութերը եռաչափ (3D) ֆորմատով դիտելու հնարավորություն: Այս մասին ընկերությունը տեղեկացնում է իր պաշտոնական բլոգում:

YouTube օգտագործողները հնարավորություն ունեն ընտրելու՝ ո՞ր տարբերակով դիտել տեսանյութը՝ սովորակա՞ն, թե 3D: Եռաչափ ֆորմատով դիտելու համար անհրաժեշտ է կրել հատուկ ակնոց:

Եռաչափ փոխակերպման ֆունկցիան հասանելի է միայն այն տեսանյութերի համար, որոնք վերբեռնվել են YouTube HD ֆորմատով(1080p):

Հիշենք, որ այս  ֆունկցիան փորձնական գործարկվել էր դեռևս 2011-ին:  YouTube-ի նախագծողների տվյալներով, կես տարվա ընթացքում օգտագործողները փոխակերպված եռաչափ ֆորմատով դիտել են մի քանի հարյուր հազար տեսանյութեր:

YouTube տեսապորտալը գործում է 2005ո-ից, 2006թ-ից այն գնվել է Google ընկերության կողմից: Ամսական մոտ 800միլիոն օգտագործող այցելու է YouTube՝ օրական դիտելով ավելի քան 4 միլիարդ տեսանյութ և վերբեռնելով ավելի քան 60 ժամ տեսաբովանդակություն: