Բարձ հարկեր հարուստ գերմանացիներին Բեռլինի ու Բեռնի կողմից

Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունները 2011թ. սեպտեմբերին երկու երկրների միջև ստորագրված համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայանգիր են ստորագրել, ըստ որի՝ Շվեյացարիայում կատարած ներդրումներից ստացված եկամուտներից հարուստ գերմանցիները պետք է հարկ վճարեն, հաղորդում է ամերիկայն The Wall Street Journal պարբերականը։

Նոր կանոնները կսկսեն գործել 2013-ից։ Դա հնավարոր կլինի, եթե երկու երկրների խորհդարանները հաստատեն այս համաձյանագրերը, ինչն այդքան էլ դյուրին չի լինի, քանի որ Գերմանիայի ընդդիմությունը մտադիր է փաստաթղթի վրա վետո դնել։ Սոցիալ-դեմոկրատներն արդեն հայտարարել են, որ այս փաստաթուղթը ապատակ է յուրաքանչյուր բարեխիղճ հարկատուին։

Մասնավորապես՝ փոփոխությունների մասին համաձայնագիրը մեծացնում է շվեյցարական բանկերում հաշվեհամարներ ունեցող գերմանցիների հարկային ծանրաբեռնվածությունը։ Հարկադրույքը բարձրացվել է մինչև 21-24%՝ կախված ավանդի ծավալից՝ նախկին 19-34% փոխարեն։ Բացի այդ՝ այն գերմանացիները, որոնք որպես ժառանգություն բանկային հաշիվներ կստանան Շվեյցարիայում պետք է ընտրություն կատարեն իրենց բանկային տեղեկատվությունը իշխանությունների առջև բացելու ու անհատական տոկոսադրույքով հարկ վճարելու կամ իրենց գաղտնիությունը պահպանելու ու ավելի քան 50% հարկ վճարելու միջև։

Շվեյցարիան փորձում է պաշտպանել բանկային գաղտնիքների մասին իր օրենքները, քանի որ աստիճանբար մեծանում է ճնշումը այն երկրների կողմից, որոնց քաղաքացիները գումարներ են պահում շվեյցարական բանկերում։ Ըստ պարբերականի տվյալների՝ շվեյցարական բանկերում գերամանցիների դեպոզիտների ծավալը կազմում է $160 մլրդ։

Հատկանշական է, որ Գերմանիայում և Շվեյցարիայում հարկատուների նկատմամբ վերաբերմունքը զգալիորեն տարբերվում է։ Ըստ Գերմանիայի օրենսդրության՝ հարկերից խուսափումը քրեական հանցագործություն է, մինչդեռ Շվեյցարիայում քրեական պատասխանատվության են ենթարկվում հարկային խարդախությունների համար։

Մեկնաբանել