Samsung –ի շահույթը ռեկորդային աճ է գրանցել

Samsung Electronics ընկերությունը 2012-ի 1-ին եռամսյակում գրանցել է ռեկորդային շահույթ: Նոր սմարթֆոնների և հեռուստացույցների վաճառքի շնորհիվ ընկերության եկամուտն աճել է երկու անգամ, հայտնում է Bloomberg-ը:

Samsung-ի գործառնական շահույթը առաջին եռամսյակում կազմել է 5,1 մլրդ դոլար: Այս ցուցանիշը գերազանցել է վերլուծաբանների կանխատեսումները: 2011-ի նույն ժամանակաշրջանում այս ցուցանիշը կազմում էր 2,59 մլրդ դոլար:

Վերլուծաբանները շահույթի այս աճը կապում են ընկերության նոր Galaxy Note և այլ նոր սմարթֆոնների, նոր 3D սմարթ հեռուստացույցների՝ շուկա դուրս գալու հետ:

Samsung-ն իր ամբողջական ֆինանսական հաշվետվությունը ներկայացնել ապրիլի 27-ին:

Մեկնաբանել