Սինգապուրը գրոհում է Ինդոնեզիայի ֆինանսական շուկան․ ազգայնականները դժգոհ են

Ապրիլի 2-ին սիգապուրական DBS ֆինանսական խումբը հայտարարել է ինդոնեզական PT Bank Danamon Indonesia բանկի գնման մասին։ DBS-ը մտադիր է գործարքի շնորհիվ տեղ զբաղեցնել ինդոնեզական հեռանկարային շուկայում, որտեղ օտարեկրյա ընկերությունենրի կողմից մրցակցությունը փոքր է։ Մի շարք փորձագետների կարծիքով՝ հնարավոր է գործարքը խիստ քննադատության ենթարկվի Ինդոնեզիայի քաղաքական ազդեցիկ ուժերի կողմից՝ պայմանավորված երկրում ազգայնական տրամարդությունների մեծացմամբ։

DBS-ը մտադիր է նաև Danamon-ը միաձուլել Ինդոնեզիայի իր դուստր բանկի՝ DBS Indonesia-ի հետ, ինչի արդյունքում կստեղծվի այս երկրի հինգ ամենախոշոր բանկերից մեկը։ Ըստ գործարքի՝ DBS-ը Danamon-ի 67% բաժնետոմսերի դիմաց կվճարի $4,9 մլրդ-ի բաժնետոմսերով։ Մնացած 33%-ի դիմաց սինգապուրական ընկերությունը բաժնետերերին կվճարի կանխիկ։ DBS Group-ի և Danamon խոշոր բաժնետերերից է սինգապուրական Temasek սուվերեն ֆոնդը, որը վերհասկում է $150 մլրդ-ի ակտիվ։

Danamon-ը Ինդոնեզիայի վեցերերոդ խոշոր բանկն է՝ ըստ ակտիվների, և երկրում 3000 մասնաճյուղ ունի, հաճախորդների բազան շուրջ 6 մլն մարդ է։ DBS Group-ը Հարավարևելայն Ասիայի խոշորագույն ֆինանսական խումբն է և այս տարածաշրջանի 15 շուկաներում 200 մասնաճյուղ ունի։

Գործարքի մասին տեղեկատվությունը տարածվել էր դեռ անցած տարի, սակայն DBS Group-ը հերքում էր դրանք։

Գործարքը դեռ պետք է հաստատավի Սինգապուրի և Ինդոնեզիայի կարգավորիչների կողմից։ Ակնկալվում է, որ այն կփակվի այս տարվա երկրոդ կեսին։ Եթե գործարքը կայանա, այն DBS Group-ի պատմության մեջ միաձուլումների և կլանումների խոշորագույն գործարքը կլինի։

Մեկնաբանել