Ապրիլի 18-23-ն անցկացվելու է «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը

Այսօր՝ ապրիլի 6-ին ՀՀ սփյուռքի նախարարին առընթեր ատյանի հերթական նիստի ժամանակ ներկայացվել են ապրիլի 18-23-ը «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում իրականացվելիք Գրողների համահայկական VI համաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Համաժողովին մասնակցելու են 72 գրող`20-ը` Հայաստանից, 10-ը`Արցախից, 40-ը` Սփյուռքից՝ 18 երկրից` ԱՄՆ-ից, Լիբանանից, Սիրիայից, Իրանից, Թուրքիայից, Շվեյցարիայից, Իսպանիայից, Գերմանիայից, Եգիպտոսից և այլն:

Գրողների համահայկական VI համաժողովի ընթացիկ աշխատանքները ներկայացրել է Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը: Վերջինս նշել է, որ համաժողովի շրջանակներում կազմակերպվելու են նաև երկու գիտաժողով` «Հայ գրքի ճանապարհը. հիմնախնդիրներ և աշխարհաքաղաքական մարտահրավերներ» և «Արդի հայ գիրքն աշխարհի մայրաքաղաքներում» խորագրերով, մշակութային ծրագրեր, այցելություններ Էջմիածին և Ծիծեռնակաբերդ:

Ատյանի նիստի ավարտին նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է մարտի 28-31-ը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն ու Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած այցի մանրամասներ:

Մեկնաբանել