«ԱրմենՏել»-ի ֆիքսված հեռախոսակապի կորպորատիվ հաճախորդները չարագործների թիրախ են դարձել

ԱրմենՏել ընկերության կորպորատիվ հաճախորդների ֆիքսված հեռախոսակապի Asterisk համակարգի վրա աշխատող ծրագրային հեռախոսային կայանները վերջին շրջանում չարագործների կողմից կոտրվում են: Նման միջամտություններով չարագործները կատարում են զանգեր` միջազգային տարբեր ուղություններով: Այս մասին տեղեկացնում են ԱրմենՏել ընկերության մամլո ծառայությունից:

Ընկերությունը նշում է, որ արդյունքում կորպորատիվ հաճախորդները ստիպված են լինում վճարել իրենց կողմից չկատարած զանգերի դիմաց:

Ընկերությունը կոչ է անում Asterisk համակարգի վրա աշխատող ծրագրային հեռախոսային կայաններն օգտագործող հաճախորդներին կատարել կարգավորումներ` չարտոնված զանգերից խուսափելու համար: Համապատասխան հրահանգները տեղադրված են «ԱրմենՏել»-ի պաշտոնական կայքում:

«Կասկածելի ուղություններով զանգեր հայտնաբերելու դեպքում, հաճախորդները կարող են դիմել իրավապահ մարմիններին»,- կոչ է անում ընկերությունը:

Մեկնաբանել