Wikipedia-ն հրաժարվել է Google Maps-ից

Wikipedia-ի՝ Android և iOS օպերացիոն համակարգերի համար նախատեսված բջջային հավելվածներում Google Maps-ի փոխարեն այսուհետ կօգտագործվեն OpenStreetMap (OSM) նախագծի քարտեզները, հաղորդում է CNET News-ը:

Wikipedia-ի այս որոշումը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է Google-ի մտադրությամբ՝ հարկեր գանձել Google Maps օգտագործող բոլոր ռեսուրսներից։ Իրականում վճարում պետք է գանձվեր միայն այն ժամանակ, երբ Google Maps-ից կատարված ներբեռնումների թիվը գերազանցում է օրական 25 հազ-ը, գրում է կայքը։ Ընդ որում՝ նախկինում վճարումը $4-10 էր՝ սահմանված նորման գերազանցած յուրաքանչյուր հազարերորդ ներբեռնման համար։

Ավելի վաղ OSM-ի օգտին Google Maps-ից հրաժարվել էին նաև Apple-ը (iPhoto հավելվածում) և Foursquare սոցցանցը։

OSM-ը ոչ առևտրային քարտեզագրական նախագիծ է։ Wikipedia-ի համանմանությամբ այն ֆինանսավորվում է կամավոր հանգանակությունների հաշվին։ Քարտեզը խմբագրելու իրավունք ունի գրանցված յուրաքանչյուր օգտագործող։ Քարտեզները տարածվում են Creative Commons արտոնագրով։