Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նախքան ապրլիի 22-ի ընտրությունները հնարավոր է զրկվի իր կողմնակիցների մի մասի աջակցությունից։ Ելիսեյան պալատի ղեկավարը պատերազմ է հայտարարել յուղոտ սնունդին, մասնավորապես Ֆրանսիայում մեծ «հարգանք» վայելող պանրին, գրում է բրիտանական The Daily Telegraph-ը։
Ըստ Սարկոզիի ավագ խոհարարի՝ պանիրը կհանվի նախագահի ճաշացանկից։ Ի տարեբրություն Ֆրանսիայի նախորդ երկու նախագահների՝ Սարկոզին խիստ մտահոգված է իր առողջությամբ և կազմվածքի պահպանությամբ, ուստի նախընտրում է սնվել հավասրակշռված։
Սարկոզին պանրի նկատմամբ իր «անբարյացկամ» վերաբերմունքի պատճառով հազիվ է կարողացել խուսափել նաև դիվանագիտական սկանդալից։ Այսպես՝ անցած տարի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մասնակցությամբ ճաշկերույթներից մեկի ընթացքում Սարկոզին ասել էր, որ չնայածՄերկելի՝ սննդակարգին հետևելու հավաստիացումներին, պանրի արդեն երկրորդ կտորն է ուտում։
Սարկոզին՝ մյուս կողմից՝ փորձում է ուղղել իր սխալը՝ հանուն ընտրությունների։ Պատահական չէ, որ իր ընտրարշավը Սարկոզին սկսել էր Անեսի քաղաքի պանրագործական կոմբինատից։
Իր կողմանկիցների հետ ճաշի ընթացքում Ֆրանսիայի նախագահը, համտեսելով ֆոնդյու, կատակել էր, թե դրա հետևանքով միայն մեկ օրում 3 կիլոգրամ կգիրանա։