Մարտին ԱՄՆ-ում գործազրկությունը կրճատվել է

Մարտին Միացյալ Նահանգներում ստեղծվել է 120 հազ. նոր աշխատատեղ։ Այս մասին են վկայում ԱՄՆ-ի աշխատանքի նախարարության հրապարակած տվյալները։ Մարտյան այս ցուցանիշը նվազագույնն է վերջին հինգ ամսում։ Աշխատանքի նախարարությունը գործազրկության մակարդակի զուգահեռ կրճատումը բացատրում է աշխատուժի «դուրս մղմամբ»։

Մարտին գործազրկության մակարդակը ԱՄՆ-ում կազմել է 8,2%՝ փետրվարի 8,3%-ի համեմատ։ Այս ցուցանիշը նվազագույնն է՝ մինչևճգնաժամային 2008-ից ի վեր։

Ավելի վաղ Bloomberg-ի կողմից հարցված տնտեսագետները մարտի համար կանխատեսել էին 205 հազ. նոր աշխատատեղի ստեղծում և գործազրկության միևնույն մակարդակի պահպանում։

Աշխատանքի նախարարության վերանայված տվյալների համաձայն՝ փետրվարին ԱՄՆ-ում ստեղծվել է ոչ թե 227 հազ., այլ 240 հազ. նոր թափուր աշխատատեղ։

Մեկնաբանել