Մայիսի 6-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացնելու նաև «Երիտասարդ դիվանագետների ակումբ» հասարակական կազմակերպությունը, որը կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել 1535 դիտորդ:
-
Քաղաքապետարանը համալրել է ավտոբուսների վարորդների թափուր հաստիքների գրեթե կեսը
Գևորգ Թոսունյան «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն վարորդների 225 թափուր հաստիքներից համալրել է 110-ը։ Այս մասին հայտնեց ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բեգլար Կիրակոսյանը քաղաքապետարանի հունվարի 20-ի աշխատանքային նիստում։ Նա նշեց, որ նույն տեմպով շարունակելու դեպքում այս շաբաթ կավարտեն վարորդների համալրման աշխատանքները։ Քաղաքապետարանը նոյեմբերից սկսած չէր կարողանում լուծել այս խնդիրը։ Գործընթացը տեղից շարժվեց միայն նախորդ շաբաթ՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանի քննադատությունից հետո։ Տիգրան Ավինյանը զայրացավ՝ տեղեկանալով «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում 225 թափուր հաստիքի մասին։ «Առաջին բանը, ինչ մարդիկ հունվարի 1-ին տեսնում են, ինչ-որ կիսատ-պռատ աշխատող գծերն են»,- ասել էր նա։ «Մենք նոյեմբերից ավտոբուսները փաստացի ունենք, գիտենք՝ հունվարից ինչ ուղղություններով և ինչ գծեր ենք փոխարինելու։ Այս […]
-
Քաղաքապետարանը վերայանում է այգիների վարձակալության պայմանագրերը
Գևորգ Թոսունյան Երևանի քաղաքապետարանի հունվարի 20-ի գործակարգավարական նիստին քննարկվեց երկարաժամկետ վարձակալությամբ տրամադրված անբարեկարգ այգիների պայմանագրերը։ Քաղաքապետարանում ձևավորվել է աշխատանքային խումբ, որն ուսումնասիրել է Քանաքեռ-Զեյթուն, Էրեբունի, Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջանների պայմանագրերը, ինչպես նաև խնդրահարույց գործերը։ Ըստ քաղաքային իշխանության՝ 45 գործ է ուսումնասիրվել։ Ուսումնասիրության արդյունքում պայմանագրերից մի մասի դեպքում տրվել են լուծումներ՝ նոր սակագներով և նոր պայմաններով վարձակալության պայմանագիր կնքելու տեսքով, իսկ մնացած մասի դեպքում՝ գործող պայմանագրերի լուծման միջոցով։ Նիստին չհաստակեցվեց, թե որ այգիների մասին է խոսքը։ 1,6 մլրդ դրամ չհավաքագրվող պարտք ՍիվիլՆեթը 2024-ի օգոստոսին քաղաքապետարանից ստացել էր Երևանի այգիների վարձակալության պայմանագրերն ու պարտքի չափի մասին տեղեկություն։ Ըստ այդմ՝ միայն Կենտրոն […]
-
Երազանքի թիմը
«Մենք անվերջ անիծում ենք ընկեր Ստալինին, և, իհարկե, ոչ անհիմն: Բայցևայնպես, ուզում եմ հարցնել՝ ով է գրել չորս միլիոն մատնությունները»։ Սերգեյ Դովլաթով Եթե Դովլաթովի մատնություն բառը փոխարինենք լռություն-ով, ապա վերևի նախադասությունը կարելի է վերագրել Հայաստանի պետական կառույցներին, դիվանագիտությանը, հասարակական սեկտորին ու մեծ հաշվով՝ հանրության ոչ փոքր հատվածի։ Հունվարի 17-ին Արցախի ղեկավարների՝ Բաքվում մեկնարկած շինծու դատավարությունը, որ հայ ժողովրդի նվաստացման բեմադրություն է, չարժանացավ պետական կառույցների ու ղեկավարների արձագանքին։ Հայտարարություն արեցին միայն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, երկու օր անց՝ նաև Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը՝ հիշեցնելով՝ «ըստ սահմանված ընթացակարգի և ժամկետների Եվրոպական դատարան կներկայացվեն անհրաժեշտ լրացուցիչ ապացույցներ և պահանջներ»։ Նիկոլ Փաշինյանը […]
-
Հայաստանը Թուրքիային է արտահանձնել Ինտերպոլի կողմից հետախուզվող երկու անձի
Հայաստանը Թուրքիային է արտահանձնել Թուրքիայի և Ինտերպոլի կողմից հետախուզվող երկու անձի։ «Արձագանքելով Ինտերպոլի Կարմիր ծանուցմամբ ներկայացված խնդրանքին` 2025-ի հունվարի 19-ին Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի, որոնք Թուրքիայում ներգրավված են եղել կազմակերպված հանցավորության մեջ»,- նշված է Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրությունում։ Թուրքիայի արտգործնախարարությունը հաստատել է արտահանձելու փաստը. «Թուրքիան գնահատում է այս հարցում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը»։ Թուրքական լրատվամիջոցները լայնորեն անդրադարձել են ահաբեկչության մեջ մեղադրվող երկու քաղաքացու Թուրքիա արտահանձնելու Հայաստանի գործողությանը։ Ըստ թուրքական աղբյուրների՝ Հայաստանի հետ համատեղ քննարկումների արդյունքում հանցավորության մեջ մեղադրյալներին Թուրքիա են տեղափոխել թուրքական ոստիկանական ուժերը։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հանցավորության մեջ մեղադրվողներից Էրջան Յըլմազը երկրի ներսում որոնվում էր 15 տարի, […]
-
Անընդունելի է Հայաստանի իշխանությունների բացարձակ անտարբերությունը Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ.
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրես կուսակցությունը (ՀԱԿ) անընդունելի է համարում Հայաստանի իշխանությունների «ակնհայտ և բացարձակ անտարբերությունը Արցախի գերեվարված ղեկավարների ճակատագրի վերաբերյալ»։ Կուսակցությունն իր տարածած հայտարարությունում դատապարտում է Արցախի ղեկավարների նկատմամբ դատավարությունը, քննադատություն ուղղում Մինսկի խմբի համանախագահ երկներին, Հայաստանի իշխանություններին և հանրության որոշակի հատվածների։ «Անընդունելի է ԵԱՀԿ-ի Մինսկի Խմբի համանախագահ երկրների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Ռուսաստանի լռությունը և անգործությունը Լեռնային Ղարաբաղի գերեվարված ղեկավարների ճակատագրի հանդեպ։ Նրանք առաջինը պետք է պահանջեին այն մարդկանց ազատությունը, որոնց նրանք ԵԱՀԿ-ի 1992 թվականի Հելսինկյան հանդիպումից ի վեր կայացած բոլոր բանակցություններում ճանաչել են որպես լեգիտիմ գործընկերներ և երկխոսություն վարել նրանց հետ միջազգային […]
-
Բաքվի հայ գերիների հարցով Եվրադատարան կներկայացվեն լրացուցիչ ապացույցներ և պահանջներ
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերով դատաքննության մեկնարկի առնչությամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի (ՄԻՀՆ) գրասենյակը հիշեցման կարգով հայտնում է, որ դեռ 2022 և 2024 թվականներին Հայաստանի Հանրապետության կողմից՝ Ադրբեջանում ապօրինաբար մեղադրվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց արդար դատաքննության, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների պաշտպանությանն ուղղված երկու միջպետական գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ ՄԻՀՆ գրասենյակն իր ֆեսյբուքյան էջում արված գրառմամբ հիշեցնում է նաև, որ հետևում է այս օրերին Ադրբեջանում ընթացող դատավարություններին։ «Ցանկանում ենք տեղեկացնել, որ ըստ սահմանված ընթացակարգի և ժամկետների Եվրոպական դատարան կներկայացվեն անհրաժեշտ լրացուցիչ ապացույցներ և պահանջներ»։ *** 2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ […]
-
Ասիական բանկն աջակցում է Հայաստանին ստեղծելու էլեկտրամեքենաների ենթակառուցվածքներ
Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) համագործակցում է Հայաստանի կառավարության հետ՝ էլեկտրական ավտոմեքենաների ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ: «Հայաստանն ունի եզակի հնարավորություն՝ առաջատար դառնալու կանաչ էներգիայի և կայուն զարգացման ոլորտում»,- ասել է ԱԶԲ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Դոն Լամբերտը ՍիվիլՆեթի հետ հարցազրույցում: Նա ընդգծել է Հայաստանի մատչելիությունը էլեկտրամեքենաների ներդրման համար՝ պայմանավորված երկրի փոքր չափերով և մաքուր էներգիայի ցանցով, որը հիմնականում սնուցվում է հիդրոէլեկտրակայաններից և ատոմակայանից: Ի տարբերություն քարածխով էլեկտրաէներգիայից կախված երկրների՝ Հայաստանի էլեկտրամոբիլների ենթակառուցվածքը բնապահպանական իրական օգուտներ կբերի։ «Վրաստանի սահմանից մինչև Հայաստանի հարավային ծայրակետ կարելի է հասնել ընդամենը մեկ կամ երկու լիցքավորմամբ»,- ասել է Լամբերտը՝ ընդգծելով, թե ինչպես են երկրի աշխարհագրությունն ու էներգիայի համադրությունը դարձնում […]