Հնարավոր է Սաուդյան Արաբիան Լոնդոն չմեկնի

Սաուդյան Արաբիայի օլիմպիական կոմիտեի նախագահը հրաժարվել է այս տարի Լոնդոն օլիմպիական խաղերին կին մարզուհիներ ուղարկել, ինչը թագավորության՝ խաղերին ընդհանրապես չմասնակցելու մասին խոսակցությունների առիթ է դարձել,հաղորդում է BBC-ն։

Սաուդյան Արաբիայի արքայազն Նավաֆ բն Ֆեյսալը, որ ներկայում ղեկավարում է կոմիտեն, դեմ է խաղերին կանանց մասնակցությանը։ Փորձագետների կարծիքով՝ Սաուդյան Արաբիայի այսպիսի որոշումն անընդունելի է և խախտում է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հիմանարր սկզբունքները, որոնք ամրագրված են Օլիմպիական խարտիայում։

Անցած ամիս Սաուդյան Արաբիան հրապարակել է օլիմպիական խաղերի պոտենցիալ մասնակիցների ցանկը, որում ընդգրկված էին նաև կանայք։ Ակնկալվում էր, որ նրանք կընգրկվեն նաև պաշտոնական ցուցակում։

ՄՕԿ-ի հայտարարության համաձայն՝ բանակցությունները շարունակվում են և կառույցը ջանքեր է գործադրում խնդրի լուծման ուղղությամբ։

Մեկնաբանել