Չավես․ Վենեսուելայում նվազագույն աշխատավարձը կբարձրանա 32%-ով

2012թ. Վենեսուելայում նվազագույն աշխատավարձը կբարձրանա 32%-ով, հայտարարել է այս երկրի նախագահ Ուգո Չավեսը՝ հավելելով, որ աշխատավարձերի բարձրացումը կկատարվի երկու փուլով։ Մայիսի 1-ից այն կբարձրանա 15%-ով, իսկ սեպտեմբերի 1-ից՝ ևս 17%-ով։ Այդպիսով նվազագույն աշխատավարձի չափը, որ ներկայում կազմում է 1548 բոլիվար ($360), կավելանա մինչև 2047 բոլիվար ($476)։

Չավեսի խոսքով՝ սա Լատինական Ամերիկայի ամենաբարձր նվազագույն աշխատավարձն է։ Ակնկալվում է, որ աշխատավարձերի բարձրացումը կանդրադառնա մոտ 4 մլն մարդու վրա։

Հատկանշական է, որ աշխատավարձերի բարձրացման մասին Վենեսուելայի նախագահի այս հայտարարությունն արվել է հոկտեմբերի 7-ին նշանակված նախագահական ընտրություններից կես տարի առաջ, որոնցում 14 տարի անընդմեջ իշխանության գտնվող Չավեսը մտադիր է հերթական հաղթանակը տանել։

Նշենք, որ Վենեսուելայում նվազագույն աշխատավարձի նախորդ բարձրացումը կազմել է 25%։