Նոր iPad-ը ունի 3G ցանցի անսարքություն

Apple ընկերության նոր iPad պլանշետային համակարգիչն ունի մի շարք խնդիրներ-անսարքություններ, որոնց մասին հայտնի է դառնում միայն սարքը որոշ ժամանակ օգտագործելուց հետո: Նոր iPad-ի մի շարք օգտագործողների մոտ 3G ինտերնետ ցանցի հետ կապված խնդիրներ են առաջանում. հաճախակի ցանցը կորում է: Ցանցի վերականգնման համար օգտագործողներն օրվա ընթացքում մի քանի անգամ վերաբեռնում են այն (reset): Սակայն, իհարկե, սա չի կարելի համարել խնդրի օպտիմալ լուծում:

 Ինչպես գրում է Digit.ru-ն, այս խնդրի մասին արձագանքում են օգտագործողներ տարբեր երկրներից, ինչը նշանակում է, որ 3G ցանցի կորուստը մասայական բնույթ է կրում:

Apple ընկերությունը դեռևս ոչ մի մեկնաբանություն չի տարածում այս խնդրի շուրջ: