ԱՄՆ-ի առաջին տիկինը նկարահանվել է ամսագրի համար

Միացյալ Նահանգների առաջին տիկին Միշել Օբաման դարձել է Ebony ամսագրի մայիսյան համարի գլխավոր հերոսուհին: Լուսանկարիչ Մարկ Բապտիստը Միշել Օբամային նկարահանել է Սպիտակ տանը, որը Բարաք Օբամայի նախընտրական արշավի շրջանում նկարահանման հարթակի է վերածվել:

Ebony ամսագրի այս համարը նվիրված է Մայրության օրվան, որն ամեն տարի նշվում է ԱՄՆ-ում մայիսի երկրորդ կիրակին: Իր հարցազրույցում Միշել Օբաման պատմել է իր դստրերի` Մալիայի և Սաշայի, ինչպես նաև մոր` Մարիան Ռոբինսոնի մասին, ով մինչև օրս ապրում է Միշելի հետ և անմիջականորեն մասնակցում է թոռնուհիների դաստիարակմանը:

Անշուշտ, ԱՄՆ-ի առաջին տիկինը չէր կարող չանդրադառնալ իր ամուսնուն: Նա մասնավորապես, պատմել է, թե ինչպես է հաջողվում Բարաք Օբամային կատարել նախագահի պարտականությունները` պահպանելով ֆիզիկական լավ վիճակը:

Մեկնաբանել