Իրանը կիրագործի միջուկային ծրագիրը, անգամ եթե դեմ լինի ամբողջ աշխարհը․ Մահմուդ Ահմադինեժադ

Իրանի Իսլամական հանրապետությունը կշարունակի միջուկային տեխնոլոգիաների զարգացման իր ծրագիրը, անգամ եթե դրան դեմ լինի ամբողջ աշխարհը։ Այսպիսի հայտարարություն է արել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը։ «Միջուկային արդյունաբերությունը այն շարժիչ ուժն է, որն իր հետևից տանում է մնացած բոլոր ճյուղերը։ Այն համադրելի է  տիեզերական արդյունաբերությանը», -ասել է Ահմադինեժադը՝ առանձնահատուկ կերպով ընդգծելով դրանում Իրանի ժողովրդի դերը։

Ըստ Ահմադինեժադի՝ Իրանի ժողովրդի՝ միջազգային հանրության ճնշմանը դիմակայելու հանգամանքը շատ ավելի կարևոր է, քան մատչումը միջուկային տեխնոլոգիաներին։

Նրա խոսքով՝  արևմտյան պետությունները դեմ են Իրանի միջուկային խաղաղ ծրագրին, քանի որ տեղյակ են Իրանի ժողովրդի ֆենոմենալ ընդունակություններին և տաղանդին։