Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը գարունը «Գարուն»-ներով կդիմավորի

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երկու նոր բալետ է բեմադրվել: Ապրիլի 14-ին առաջին անգամ հայ հանդիսատեսին կներկայացվեն Անտոնիո Վիվալդիի «Տարվա եղանակներ» շարքի առաջին մասի հիման վրա ստեղծված «Գարուն»-ը և Մորիս Ռավելի «Բոլերո»-ն: Բեմադրող բալետմայստերը Ռուդոլֆ Խառատյանն է, դիրիժորը՝ Կարեն Դուրգարյանը:

 Երկու այս ստեղծագործությունները համաշխարհային դասական երկացանկի գլուխգործոցներից են: Եթե Ռավելն իր «Բոլերոն» ի սկզբանե բալետային բեմադրման համար է գրել, ու առաջին անգամ այն բեմադրվել է 1928-ին, ապա Վիվալդիի «Տարվա եղանակներ»-ը բալետային բեմադրման նախատեսված չեն։ Այդուհանդերձ, չափազանց պատկերավոր երաժշտությունը անտարբեր չի թողնում բալետմայստերներին:

 Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանն ասում է, որ այս երկու ստեղծագործությունների հայաստանյան բեմադրությունները յուրահատուկ են: Հայկական «Բոլերո»-ն տարրական կազմն է միայն պարում, ընդ որում՝ կերպարների առնականությունն ընգծելու համար բեմադրիչը խորեոգրաֆիայում ներառել է արևելյան մարտաձևերին հատուկ շարժումներ:

Վիվալդիի «Գարուն»-ն ամբողջացնելու նպատակով Խառատյանն օգտագործել է Բոտիչելիի «Գարուն» կտավի մոտիվները։