Ընդդիմադիրները վարչապետից պահանջում են ՀՀ-ից դուրս գտնվող քաղաքացիների ցուցակը

Նոր Նորքի 2-րդ ընտրատարածքում առաջադրված ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու, ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանն այսօր մամլո ասուլիսի ժամանակ տեղեկացրեց լրագրողներին, որ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգություն» կուսակցությունը միասին դիմել են ՀՀ վարչապետին՝ տրամադրելու Հայաստանից դուրս գտնվող քաղաքացիների ցուցակը:

Ըստ թեկնածուի, դա կօգնի պարզելու ընտրացուցակներում կեղծիքների առկայությունը: Նրա խոսքով՝ իր չորս ընտրական շտաբերում կատարվում են ընտրացուցակների «մաքրություն» և արդեն գտնվել է բնակարան, ուր մի քանի տարի առաջ ընդամենը մեկ մարդ է գրանցված եղել, իսկ այսօր՝ արդեն 12: «Ընդ որում բոլորը տարբեր ազգանուններ ունեն»,- հավելեց Կարապետյանը:

Մեկնաբանել