«Գազպրոմ»-ը մտադիր է գնել հունական DEPA-ն

Ռուսական «Գազպրոմ»-ը հունական DEPA գազային ընկերությունը գնելու հայց է ներկայացրել, հայտարարել է «Գազպրոմ»-ի վարչության փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը։

Նրա խոսքով՝ եվրոպական շուկայի վերականգնման դեպքում հունական շուկայի ծավալը կարող է կրկնապատկվել։ «Մենք հայց ենք ներկայացրել և հուսով ենք, որ կանցնենք որակավորումը։ Մենք մտադիր ենք իրական գին առաջարկել, սակայն մտադիր չենք գերավճարել»,- հավելել է Մեդվեդևը։

Նշենք, որ ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում Թուրքիան և Հունաստանը գործարքային ծավալներից ավելի շատ գազ են գնել։ Թուրքիայի գազային շուկան շարունակում է աճել պետական Botas ընկերության շնորհիվ։

Նշենք, որ հունական լրատվամիջոցները DEPA-ի 100%-ը գնահատել են €1 մլրդ։

Մեկնաբանել