Թողարկվել է «Երալաշ» կինոժուռնալի iPhone ծրագիրը

Հայտնի ռուսական հումորային կինոժուռնալ «Երալաշ»-ն իր սերիաներով այսուհետ հասանելի է iPhone և iPad օգտագործողների համար: Կինոժուռնալը դիտելու համար անհրաժեշտ է ընդամենը ներբեռնել iOS ծրագիրը Apple-ի օնլայն խանութ App Store-ից:

«Երալաշ» ծրագրի ներբեռնումը երեք սերիաներով անվճար է: Այնուհետև յուրաքանչյուր նոր սերիան արժե 0,33 $: Ինչպես գրում է appleinsider.ru-ն, «Եռալաշ»-ը ոչ միայն հիշողություններ է արթնացնում, այլև հարմար միջոց է երեխաներին զբաղեցնելու համար:

Մեկնաբանել