Ոստիկանությունը պարզաբանել է «Հայկական ժամանակ»-ի հրապարակումը

«Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրված «Մեկ անձը՝ երկու տեղամասում» հրապարակման մեջ նշվել էին 21 ընտրողների անհատական տվյալներ, որոնց անունազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը առկա են երկու տարբեր ընտրական տեղամասերի ցուցակներում։

Ոստիկանության ուսումնասիրությամբ պարզվել է, որ 34 ընտրողների ներառումը տարբեր տեղամասերի ընտրացուցակներում օրինաչափ է, քանի որ նրանք տարբեր անձիք են: Այդուհանդերձ, ընտրողներից չորսի տվյալները կրկնվում են։

Առաջիկա օրերին ոստիկանությունը կհարապարակի ընտրողների ռեգիստրում ընդգրկված այն քաղաքացիների ընդհանուր թիվը, որոնց անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը համընկնում են։

Մեկնաբանել