Metal-ռոք փառատոն Երևանում

Երևանում արդեն երրորդ անգամ կանցկացվի Highland Metalfest ռոք փառատոն: Այս տարի ելույթներ են նախատեսվում նաև Վրաստանում։ Ապրիլի 23-ին Երևանի Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում և 24-ին՝ Թբիլիսիի մնջախաղի թատրոնում հանդես կգան խմբեր Հայաստանից, Վրաստանից և Իրանից: Փառատոնի հյուրն է Throes Of Dawn խումբը Ֆինլանդիայից:

Խումբը կազմավորվել է 1994-ին՝ Հենրի «Կաամոս» Կոիվուլայի և Յանի Հեինոլայի նախաձեռնությամբ: Խմբի մյուս անդամները ևս ֆիննական մեթալ շարժման անդերգրաունդի մասնակիցներն են եղել: Սկզբում սիմֆոնիկ black metal նվագելով՝ Throes of Dawn-ը ժամանակի ընթացքում անցել է dark/doom metal-ի, ինչի ապացույցը նրանց չորորդ՝ Quicksilver Clouds ալբոմն է։

Փառատոնի կազմակերպիչը Zhesht Events-ն է։

Մեկնաբանել