Credit Suisse․ ԱՄՆ-ին կենսաթոշակային ճգնաժամ է սպառնում

Credit Suisse-ի ուսումնասիրության համաձայն, որի շրջանակում դիտարկվել է ավելի քան 10 մլն ամերիկացիների սպասարկող մոտ 1350 խոշորագույն կենսաթոշակային ֆոնդ, ծրագիրը ֆինանսավորված է միայն 52%-ով։
Ընդ որում՝ փորձագետների կարծիքով՝ հիմնական ծանրությունը կընկնի փոքր և միջին բիզնեսի վրա, քանի որ խոշոր ընկերությունների չվճարած միջոցների մասնաբաժինը կազմում է ընդհանուր դեֆիցիտի 11,7%-ը։ Միաժամանակ՝ հարկ է նշել, որ S&P 500-ի յոթ ընկերություն, այդ թվում՝ Safeway սուպերմարկետների ցանցը և UPS լոգիստիկ հսկան, կենսաթոշակային պարտավորությունների բավական բարձր ցուցանիշներ են արձանագրել՝ իրենց շուկայական կապիտալիզացիայի համեմատ։