Հպարտ եմ, որ օգնել եմ Ելցինին վերընտրվել․ Բիձինա Իվանիշվիլի

«Հպարտ եմ, որ Ելցինի նախընտրական շտաբի անդամ եմ եղել ու ֆինանսավորել եմ նրա նախընտրական արշավը։ Ես գտա այն մեխանիզմը, որով Ելցինը պետք է հաղթեր այդ ժամանակ։ Շատ դժվար ժամանակներ էին։ Կոմունիստական ռևանշի մեծ վտանգ կար»,- ասել է նա։

Բիձինա Իվանիշվիլին իր այս հայտարարությունն արել է Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում, ուր գնացել էր հարգելու 23 տարի առաջ Խորհրդային բանակի գործողությունների հետևանքով զոհված 21 ցուցարարների հիշատակը։

Նրա խոսքով՝ ռևանշի դեպքում իրականություն չէին դառնա նրանց իդեալները, ովքեր զոհվեցին 1989թ. ապրիլի 9-ին Թբիլիսիում։

Միլիարդատերը հայտարարել է, որ «այսօր էլ հպարտանում է ճիշտ ընտրությամբ, քանի որ Ելցինին այդ ժամանակ աջակցում էր ամբողջ աշխարհի ժողովրդավարական հանրությունը»։