Նոր iPhone-ը կթողարկվի հոկտեմբերին

Apple ընկերության iPhone սմարթֆոնի նոր սերունդը կթողարկվի 2012թ-ի հոկտեմբերին: Այս մասին հաղորդել է Foxcon ընկերության գործարանի մարդկային ռեսուրսների ղեկավար Կոտակուն, գրում է CNET-ը՝ հղելով հարավկորեական Maeil Business թերթին: Կոտակուի խոսքով, գործարանը հենց նոր է պատվեր ստացել Apple-ից:

Պետք է նշել, որ առաջին անգամ չէ, որ Foxcon-ի գործարանից Apple-ի արտադրանքի մասին լուրեր են տարածվում:

Ինչպես մամուլում են գրում, ըստ տարածվող լուրերի, Apple-ի iPhone-ի հաջորդ սերունդը կոչվելու է iPhone 5: Այն հագեցած է լինելու 4G LTE ցանցով և հավանաբար, ունենալու է 4.6 դյույմ անկյունագծով էկրան: Այժմյան iPhone-ը 3.5 դյույմ է:

 Apple-ը դեռևս չի մեկնաբանում iPhone 5-ի թողարկման ժամկետի մասին լուրերը: