ԱՄՆ-ի երկրորդ ավիակիրը Պարսից ծոցում

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը Պարսից ծոցում երկրորդ ավիակիրն են տեղակայել։ Այս մասին այսօր հայտարարել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի հրամանատարությունը, ըստ որի՝ ԱՄՆ-ի ամենահին ավիակիրներից մեկը՝ «Էնթերփրայզը»-ը՝ կմիանա Պարիսց ծոցում հսկողություն իրականացնող «Աբրահամ Լինկոլն» հարվածային խմբին։ Associated Press-ի հաղորդմամբ՝ վերիջն 10 տարում ասա միայն չորորդ դեպքն է, երբ ՄԱՆ-ի միանգամից երկու ավիակիր այս տարածաշրջանում հանձնարարություն են իրականցնում։

Ըստ 5-րդ նավատորմի հրամանատարության՝ «Էնթերփրայզը»-ը և «Աբրահամ Լինկոլնը» կաջակցեն ԱՄՆ-ի՝ ինչպես Աֆղանստանում ռազմական, այնպես էլ Ադենի ծոցում և Սոմալիի ափերին հակածովահենային վերահսկման գործողությունների իրականացմանը։

Հատկանաշական է, որ ավելի վաղ Իրանը բազմիցս հայտարարել էր, թե կփակի Պարսից ծոցը և Արաբական ծովը միմյանց կապող ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը՝ ԱՄՆ-ի և Եվրամիության կոմղից իր դմե պատժամիջոցների սահմանման դեպքում։

Մեկնաբանել