«Ազատություն, արդարություն, դաշնակցություն» կարգախոսով է ՀՅԴ-ն պատրաստվում մասնակցել նախընտրական քարոզարշավին: Այսօր դաշնակցականները ներկայացրին իրենց նախընտրական ծրագիրը:
-
Ներողություն խնդրելու հորդոր, ԱԺ նամակների բաժին դիմելու կոչ. Ալեն Սիմոնյանի
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հեռակա բանավեճն այսօր շարունակվել է։ Սիմոնյանը հորդորել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին «դիմել ԱԺ նամակների բաժին»՝ ի պատասխան վերջինիս հայտարարությանը։ «Եթե ինքն ինձ հարց ունի՝ ԱԺ-ում նամակների բաժին կա, կարող է դիմել, ես կքննարկեմ այդ նամակը, միգուցե պատասխանեմ», – այս մասին Սիմոնյանն ասել է այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի արձագանքին իր՝ այսօր ավելի վաղ արած հայտարարությանը։ Սիմոնյանը հարցարդում է արել, թե ինչպես է ստացվել, որ Շահրամանյանն իր թիկնազորով կարողացել է Արցախից դուրս գալ, իսկ մյուս գործընկերները՝ ոչ։ Լրագրողները Սիմոնյանից նաև հետաքրքրվել են, թե արդյոք […]
-
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի օրինագիծը
Ազգային ժողովը 63 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը: Նախագիծը կառավարությունը հաստատել էր հունվարի 9-ին։ Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը, ներկայացնելով օրենքի նախագիծը, ասել է, որ օրենքը կմեծացնի ՀՀ ինքնիշխանության ամրապնդումն ու դիմակայունությունը, կնպաստի տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը՝ ուժերի հավասարակշռության վերականգնման միջոցով, կնպաստի ՀՀ ազգային անվտանգության ապահովման մեծացման հնարավորությանը, ՀՀ ազգային բանակի համապատասխանեցմանը ԵՄ երկրների բանակների արդիական չափանիշներին և այլն։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի դիտարկմամբ՝ ԵՄ-ին Հայաստանի հանրապետության անդամակցության առաջադրված օրակարգը չի համապատասխանում ԵՄ-ի կողմից սահմանված համապատասխան անդամակցության ընթացակարգերին։ «ՀՀ-ի կողմից չկա ընթացակարգային նման դիմում, […]
-
Ավտոբուսներ՝ ցուցադրության համար. ե՞րբ Վանաձորը կսկսի օգտվել ԵՄ-ի ներդրումից
Գևորգ Թոսունյան Վանաձորի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն առաջինն ու դեռևս վերջինն է, ով 2024-ի օգոստոսին վարեց ԵՄ ֆինանսավորմամբ ձեռք բերված էլեկտրական ավտոբուսը։ Քաղաքի համար նախատեսված 5 ավտոբուսի վրա ԵՄ-ն ծախսել է 700 հազար եվրո։ Այդ ավտոբուսները դեռևս չեն ծառայում վանաձորցիներին։ 2024-ի օգոստոսին Վանաձորի համար «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրի շրջանակում ձեռք բերված էլեկտրական 5 ավտոբուսներից մեկի առաջին ուղևորափոխադրման վարորդը Վանաձորի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն էր, առ այսօր նա նաև վերջինն է։ Ավելի քան կես տարի է՝ ավտոբուսները երթուղի դուրս չեն գալիս։ Ավտոբուսները՝ միայն ցուցադրության նպատակով ԵՄ-ի ֆինանսավորված ավտոբուսները դեռևս ցուցադրության համար են երթուղի դուրս եկել։ 2024-ի […]
-
Սամվել Շահրամանյանն Ալեն Սիմոնյանից պահանջում է հրապարակային ներողություն խնդրել
Ալեն Սիմոնյանը փորձել է նվաստացնել Արցախի ժողովրդի հերոսական պայքարն ավելի քան 9-ամսյա պաշարման և դրանից հետո վրա հասած լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ: Այս մասին հայտարարել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, անդրադառնալով նախօրեին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ ամբիոնից և լրագրողների հետ ճեպազրույցում արցախցիների հասցեին հնչեցրած գնահատականներին։ Շահրամանյանի հայտարարությունը հրապարակվել է Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում։ «Արցախցին արել է իրենից կախված ամեն բան, որ շարունակի ապրել պատմական հայրենիքում, սակայն, կռիվը չի տարվում միայն մարտի դաշտում, այլև քաղաքական ու դիվանագիտական ճակատներում, որի առաջնագծում է նաև Ալեն Սիմոնյանը, որը տարբեր ժամանակահատվածներում, ելնելով քաղաքական և այլ նպատակահարմարությունից, Արցախի և Հայաստանի համար կարևորագույն հարցերում […]
-
ԱԱԾ-ն ապօրինի միգրացիայի կազմակերպման դեպք է բացահայտել
3 300 եվրոյի դիմաց ՀՀ-ից դեպի Եվրոպա ապօրինի միգրացիայի կազմակերպման դեպք է բացահայտվել։ Այս մասին հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից։ «3 300 եվրո գումարի դիմաց, օտարերկրյա պետություն մուտքի և օտարերկրյա պետությունում գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթուղթ և կեղծ տեղեկություն ներկայացնելով, կազմակերպել են Տավուշի մարզի բնակչուհի Ս.Թ-ի անօրինական միգրացիան», – ասված է ԱԱԾ հայտարարության մեջ: Ծառայությունից նշում են, որ ապօրինի միգրացիա կազմակերպած տուրիստական գործակալության սեփականատիրոջ նկատմամբ կիրառվել է տնային կալանք, աշխատակիցը կալանավորվել է։ Հայտարարության մեջ նշվում է նաև, որ քրեական վարույթով կալանավորված անձանց բնակարաններում և աշխատավայրում իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են ծննդյան վկայականների, անձնագրերի, բանկային փոխանցումների վերաբերյալ […]
-
Փորձ է արվում խաթարել ռուս-ադրբեջանական հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ
Բաքվում «Ռուսական տան» («Ռոսսոտրուդնիչեստվո») մասին կեղծ լուրեր տարածելով՝ փորձ է արվում խաթարել ռուս-ադրբեջանական հարաբերությունները։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի տելեգրամյան ալիքում հրապարակված հայտարարությունում՝ «կեղծ լուրերի» դեմ պայքարի բաժնում։ «Խոսքը նպատակաուղղված և լավ ծրագրված սադրանքի մասին է՝ ուրիշի դրոշի ներքո գործողության ոճով», – հայտնել են գերատեսչությունից և հերքել լուրերը, թե կոչ է արվել դուրս գալ հանրահավաքի՝ ի աջակցություն «Ռուսասկան տան»։ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովը հայտարարել էր, որ Բաքվում «Ռուսական տան» աջակցության հանրահավաքին դուրս գալու կոչերը, որոնք արվում են հենց ներկայացուցչության անունից, «սադրանք են»: Փետրվարի 6-ին Ադրբեջանը բողոքի հայտագիր էր հղել Ռուսաստանին՝ պահանջելով դադարեցնել Բաքվում «Ռուսական տան» գործունեությունը: Բաքուն պատճառաբանել էր, […]
-
Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտոնակցի հետ
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի հետ, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Պապիկյանի Հնդկաստան այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպմանը նախարարները քննարկել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Ըստ ՊՆ-ի հաղորդագրության՝ նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը։ Այցի ընթացքում Պապիկյանը հանդիպել է նաև Հնդկաստանի ԶՈՒ ԳՇ պետի հետ։ Հայ-հնդկական ռազմական համագործակցությունն ակտիվացել է 2021-ին Հայաստանի հանրապետության սուվերեն տարածքներ ադրբեջանական զինուժի ներխուժումներից հետո: Հայաստանը հնդկական սպառազինության խոշոր ներկրողներից է։