Հայաստանի ավտոճանապարհներն անցանելի են

Այսօր՝ ապրիլի 10-ի,ն ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքներն անցանելի են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ըստ ԱԻ ապրիլի 8-ի, ժամը 22.00-ի տվյալների, Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի տեղեկացմամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա) – Կոբի հատվածում երթևեկությունը արգելված է կցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար, իսկ կիսակցորդների համար երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: Ջերմաստիճանի բարձրացման հետ կապված նշված ճանապարհահատվածում առկա է ձնահյուսի վտանգ:

Մեկնաբանել