Պենտագոնը մտադիր է ստեղծել ատոմակայանների աղետներում աշխատող ռոբոտներ

Այսուհետ ատոմային էլեկտրակայանների աղետների ժամանակ առաջին արձագանքողները հնարավոր է լինեն ոչ թե մարդիկ, այլ ռոբոտները: ԱՄՆ Պենտագոնի հետազոտությունների և զարգացման գործակալությունը (Darpa) հայտարարել է աղետային գոտիներում աշխատող հատուկ ռոբոտների նախագծման մրցույթ:

Darpa-ն թվարկում է 8 առաջադրանք, որոնք պետք է կարողանան կատարել նախագծվող ռոբոտները: Այդ առաջադրանքների թվում են՝ տրանսպորտային միջոցը վարելու, խճաքարերի վրայով անցնելու, ճանապարհից դրաք վերացնելու, սանդուղքներով բարձրանալու և ևս մի քանի կարողություններ:

 «Մրցույթի գաղափարը ծագել է մեկ տարի առաջ Ճապոնիայի ֆուկուսիմա նահանգում վթարված ատոմկայանի աղետից հետո: Աղետի առաջին 24 ժամում կային բաներ, որոնք անհրաժեշտ էր անել, սակայն դրանք չարվեցին, քանի որ չափազանց վտանգավոր էր մարդու համար»,- նշում է Darpa-ի ծրագրի ղեկավար Գիլ Պրատը:

Ինչպես գրում է The New York Times-ը, գործակալությունը դեռևս չի տեղեկացրել, թե որքա՞ն է կազմելու պարգևատրումը:

Darpa-ի ներկայացուցիչները սպասում են մրցույթում տեսնել միջազգային մասնակցություն: