Լոնդոնը Արգենտինայից պահանջում է վերադարձնել 1979թ․ վարկը

Արգենտինայի ու Մեծ Բրիտանիայի միջև պատերազմը վիճելի Ֆոլքլենդյան (Մալվինյան) կղզիների համար սկսվեց 1982թ. ապրիլի 2-ին։ Այն տևեց 74 օր և ավարտվեց Արգենտինայի պարտությամբ։

Արգենտինացի զինվորականները Մեծ Բրիտանիայի տրամադրած միջոցներով ձեռք են բերել 2 ուղղաթիռ և 2 էսկադրային ականակիր։ Դեյվիդ Քեմերոնի կառավարությունը մտադիր չէ Արգենտինային ներել այս պարտքը։

Financial Times-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը վկայում են, որ 1979թ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ը՝ ի դեմս այդ ժամանակվա արտգործնախարար Դեյվիդ Օուենի, աջակցել է տվյալ վարկի տրամադրման որոշմանը, թեև կասկածներ է հայտնել ֆինանսական այդ գործողության նպատակահարմարության կապակցությամբ։ Մասնավորապես՝ նախարարին մտահոգել են Արգենտինայի վարչակարգի՝ սպառազինությունների գնման հնարավոր ծրագրերը։ Օուենին անհանգստացրել է նաև այն, որ Արգենտինայի զինվորական խունտան «միանգամայն ունակ է Մալվինյան կղզիների պատճառով կոնֆլիկտ հրահրել Մեծ Բրիտանիայի հետ»։

Ֆոլքլենդյան կղզիները Արգենտինայի և Մեծ Բրիտանիայի միջև վեճի առարկա են դեռ շատ վաղուց։ Դրանք 1833-ից համարվում են Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածք, կղզիներում տեղակայված են բրիտանական ռազմաբազաներ:

Մեկնաբանել