«Փրկիչ» ավտոբուսը

Նոր ծառայություն մատուցող մասնագետներն ըստ պահանջի բժշկական օգնություն կցուցաբերեն գինովցած զբոսաշրջիկներին:

«Ավտոբուսային» ծառայության փաթեթն ընդգրկում է նախնական զննությունը, ինչպես նաև առաջին անհրաժեշտության դեղորայքն ու վիտամինները: Հավելյալ վճարի դիմաց հիվանդը կարող է նաև դեղորայք ստանալ սրտխառնոցի և այլ դեպքում: Թերապիայի       արդյունավետությունից կախված` մասնագետների այցի արժեքը լինելու է $90-500:

Այս նոր ծառայության հեղինակները վստահեցնում են իրենց պոտենցիալ հաճախորդներին, որ ամբողջ դեղորայքն ու մեթոդիկան անվտանգ են և օրենքով թույլատրված:

Լաս Վեգաս քաղաքը գտնվում է ԱՄՆ Նևադա նահանգում և  խաղային բիզնեսի ու զվարճանքի խոշորագույն կենտրոններից մեկն է, որը բազմաթիվ զբոսաշրջիկներ է գրավում ինչպես Միացյալ Նահանգներից, այնպես էլ արտերկրից: