TNT-ն Comedy Club-ի դիմաց $253  մլն է վճարել

Հաշվետվության համաձայն՝ գործարքի ընդհանուր գումարը կազմել է 10,2 մլրդ ռուբլի ($344 մլրդ)։ Մնացած 2,7 մլրդ-ը  ($91 մլրդ) պետք է վճարվի երեք տարվա ընթացքում, ինչը մեծապես պայմանավորված է Сomedy Club-ի նախագծերի վարկանիշով։ Ընդհանուր առմամբ, Сomedy Club-ի բիզնեսը գնահատվում է մոտ 13,6 մլրդ ($459 մլրդ)։

Հունվարին գործարքի արժեքը չէր բացահայտվել, սակայն ավելի վաղ ռուսական «Կոմերսանտ» պարբերականը, վկայակոչելով իր աղբյուրները, հաղորդել էր, որ TNT-ն մտադիր է Сomedy Club-ի վերահսկիչ փաթեթի դիմաց վճարել շուրջ $250 մլն։ Ըստ TNT-ի գործադիր տնօրեն Ռոման Պետրենկոյի՝ Сomedy Club-ի ձեռքբերումը պայմանավորված է հեռուստաընկերության զարգացման ծրագրերով։

Сomedy Club-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանն այն ժամանակ հայտարարել էր, որ ընկերությունն այլ առաջարկներ ևս ստացել է, սակայն «ընտրել է TNT-ի հետ ապագան»։

Сomedy Club-ը TNT-ի համար մեդիակոնտենտ արտադրում է դեռ 2005-ից։ Սկսելով Comedy Club շոուից՝ վեց տարվա ընթացքում Comedy Club-ը դարձել է հեռուստաընկերության ամենախոշոր պրոդյուսերը և մեդիակոնտենտ արտադրողը։ Ներկայում Сomedy Club-ը մի շարք հայտնի հաղորդումների (Comedy Club, Comedy Women, Comedy Battle), շոուների («Դոմ-2») և սերիալների («Ինտեն», «Ունիվեր» «Ունիվեր. նոր հանրակացարան», «Նաշա Ռաշա») արտադրողն ու պրոդյուսերն է։ Ակնկալվում է, որ 2012թ. կմեկնարկեն մի շարք նոր նախագծեր, որոնք ներկայում դեռ նախապատրաստական փուլում են։

Նշենք, որ «Գազպրոմ մեդիա հոլդինգ»-ի ակտիվների թվում են NTV, NTV+ հեռուստաալիքները, ինչպես նաև «Էխո Մոսկվի», Relax FM, Next FM, Սիթի-FM ռադիոալիքները: