Իմ ռադարը, քո ռադարն է․ Der Standard

Հայաստանի համար ռուսական բանակի նոր ռադիոտեղորոշիչ կայանը նպաստավոր կլիներ անվտանգության քաղաքականության տեսանկյունից։ Այդպիսով հնարավոր կլիներ բարձրացնել մեծ հաշվով մեկուսացման մեջ գտնվող երկրի (չորս հարևաններից երկուսի հետ սահմանները փակ են) ռազմավարական նշանակությունը։ Բացի այդ՝ հովանավորի դերում Ռուսաստանը կապահովեր լրացուցիչ երաշխիքներ լավ զինված Ադրբեջանի հետ նոր պատերազմի դեպքում։ Միանգամայն հավանական է թվում այն, որ ռուսական բանակն այդ դեպքում հակամարտությանը կմիջամտի Գյումրիի մեծ ռազմաբազայից՝ թուրք-հայկական սահմանին։ Ճիշտ է՝ չի կարելի վստահ լինել, որ նա հանդես կգա բացառապես Հայաստանի աջակցությամբ. ավելի հեշտ է պատկերացնել «խաղաղության հարկադրումը» հակամարտության վաղ փուլում,- մեկնաբանում է պարբերականը։

Որպես Ադրբեջանում գտնվող Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանից հրաժարման պատճառ Ռուսաստանը նշում է ռազմաբազայի վարձակալության գնի բարձրացումը, ինչի մասին Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարը տեղեկացրել էր փետրվարի կեսին։ Գինը պետք է $7 մլն-ից բարձրանա $300 մլն-ի։ Ավելի վաղ Մոսկվան հայտարարել էր Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը քանդելու, նրա տեղում նոր կայան կառուցելու և 250 հազ. հա հողը, որի վրա տեղակայված է ռազմաբազան, գնելու մտադրության մասին։

Ադրբեջանից արդեն բողոքներ են ստացվել ռադիոտեղորոշիչ կայանից տեղեկատվության (մասնավորապես՝ բազայում գտնվող ռուս զինվորների թվաքանակի և նրանց դիտարկման օբյեկտների վերաբերյալ) պակասի կապակցությամբ։ Բացի այդ՝ ՆԱՏՕ-ին հակադրված նոր ռադիոտեղորոշիչ կայանը, ադրբեջանցիների խոսքով, երկիրը կներքաշի Արևելքի ու Արևմուտքի միջև առճակատման մեջ, որը հակասում է նրա շահերին։ Ռադիոտեղորոշիչ կայանի վարձակալության մասին պայմանագրի ժամկետը լրանում է այս տարի, հիշեցնում է Der Standard-ը։

Մեկնաբանել