Ալլա Ջիոևան սեփական կուսակցությունն է ստեղծում

«Մենք որոշում կկայացնենք՝ լինել ընդդիմություն., թե կենտրոնամետ դիրք զբաղեցնել։ Դա կախված կլինի նախագահի առաջին քայլերից», -ասել է Ջիոևան։

Ըստ Ջիոևայի կողմնակիցների անցած տարի Հարավային Օսիայում կայացած նախագահական ընտրություններում իրենց թեկնածուն հաղթել էր, սակայն երկրի Գերագույն դատարանը ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարեց։ Սրան հետևեցին ընդդիմության զանգվածային ցույցերը, որին ի վերջո հաջողվեց հասնել Ջիոևայի՝ այս տարի մարտի 25-ի ընտրությունններին մասնակցելու թույլտվությանը։ Փետրվարի 9-ին, երբ Ջիոևան պատրաստվում էր սեփական երդմնակալությանը, նրա նախընտրկան շտաբը գրավվեց, իսկ ինքը հայտնվեց հիվանդանոցում։

Հիշեցնենք, որ անցած կիրակի կայացած ընտրությունների արդյունքում Հարավային Օսիայի նախագահ ընտրվեց Պետական անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար Լեոնիդ Տիբիլովը։

Մեկնաբանել