Ապրիլի 11-ին կկայանա քաղծառայողների երդման արարողությունը

Ապրիլի 11-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կկայանա նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության մրցույթում հաղթող ճանաչված և սահմանված փորձաշրջանն անցած 21 քաղծառայողների երդման հանդիսավոր արարողությունը (հասցե` ք. Երևան, Վ. Սարգսյան 26/1, “Էրեբունի” պլազա, 9-րդ հարկ, “Էրեբունի” սրահ):

Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Երդման արարողությանը հրավիրված են ՀՀ ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, արվեստի գործիչներ և սփյուռքահայեր:

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայողի կարգավիճակ ստացած աշխատակիցները կստորագրեն քաղաքացիական ծառայության երդման տեքստի ներքո, նրանց կտրվեն քաղծառայողի վկայականներ և ՀՀ սփյուռքի նախարարության կանոնադրությունը:

Մեկնաբանել