Հարկային խարդախություններ՝ բրիտանական մոտիվներով

Ստացված տվյալների վերլուծությունները համոզել են Օսբոռնին, որ մուլտիմիլիոնատերերի հարկային վճարումները պետք է համապատասխանեն նրանց եկամուտների մոտ մեկ երրորրդին։
«Ես ցնցված էր՝ տեսնելով, որ երկրի ամենահարուստ մարդկանցից ոմանք իրենց հարկային գործերն այնպես են կազմակերպել, որ չխախտելով հարկային օրենսդրությունը, միաժամանակ կարողացել են չվճարել հարկերը։ Խոսքս այն մարդկանց մասին է, որոնց եկամուտները կազմում են տարեկան մեկ միլիոն ֆունտից ավելի»,- հայտարարել է Օսբոռնը։

Նախարարը նաև հայտարարել է, որ իր կողմից ուսումնասիրված հարկային հայտարարագրերը ներկայացված են առանց կոնկրետ տվյալների։ Նրա խոսքով՝ համանման միջոցառումները պարզապես անհրաժեշտ են հարկերի խուսափման սխեմայի կիրառման մասշտաբների գնահատման համար։

Մեկնաբանել